Սպանության մեղադրանքով ձերբակալվել է պատգամավոր Էմզար Կվիցիանիի եղբորորդին

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Թբիլիսիի ծովի տարածքում տեղի ունեցած սպանության մեղադրանքով ձերբակալվել է պատգամավոր Էմզար Կվիցիանիի եղբորորդին` Բեքա Կվիցիանին: Վերջինս նաև մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու մեջ:

Նշված հանցագործությունները ենթադրում են 7-15 տարի ազատազրկում:

ՆԳՆ տեղեկատվությամբ` Բեքա Կվիցիանին Թբիլիսիի ծովի տարածքում հրազենից մի քանի անգամ կրակել է 1983 թվականին ծնված Ն.Ց.-ի ուղղությամբ:

Իրավապահները սպանվածի դին գտել են մի քանի օր առաջ: Պատգամավոր Էմզար Կվիցիանին հայտարարել է, որ սպանվածը և իր եղբորորդին ընկերներ են եղել: