Առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվի տաք եղանակը

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հոկտեմբերի 25-28-ը երկրի մեծ մասում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կկազմի 20-25 աստիճան տաքություն:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, մայրաքաղաք Թբիլիսիում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կկազմի 20-22 աստիճան տաքություն: