Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային. նախարար

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել և շնորհավորել Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։

Դարչիաշվիլին գրել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և պաշտպանում է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Շնորհավորում եմ Ուկրաինային Անկախության հատուկ օրվա առթիվ: Թող պատերազմը շուտ ավարտվի, և թող Ուկրաինան ավելի ուժեղ դուրս գա այս փորձությունից, որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ապրել ազատ և բարգավաճ երկրում»,- գրել է Դարչիաշվիլին։

Խաղաղություն ենք մաղթում Ուկրաինային․ վարչապետ

Վրացիներն ու ուկրաինացիները եղբայր ժողովուրդներ են․ Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայի Անկախության առթիվ

Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության օրվա առթիվ

Ուկրաինայի հաղթանակը կլինի նաև Վրաստանինը․ Մելիա