Այս տոնավաճառը կարևոր իրադարձություն է իմ ազգի պատմության մեջ. վարչապետ

«Այսօր Վրաստանը վերադառնում է իր եվրոպական ընտանիքին. դեռ ոչ որպես լիիրավ անդամ, սակայն, որպես Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի՝ այս կարևոր իրադարձության պատվավոր հյուր: Առանց որևէ չափազանցության՝ սա, իսկապես, կարևոր իրադարձություն է իմ ազգի պատմության և մշակույթի համար», — Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի հյուրերին այսպես է ողջունել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, կառավարության ղեկավարը խոսել է Վրաստանի հարուստ մշակույթից՝ նշելով, որ երկիրը եվրոպական քաղաքակրթության կրողն է:

«Գրքի տոնավաճառում այսօր մենք տեսանք, որ միջոցառման հիմնական «ուտեստը» վրացական հարուստ խոհանոցն է և վրացական գինին, որի ավանդույթներն 8000 տարվա պատմություն ունեն: Այնուամենայնիվ, թույլ տվեք մի քիչ սուբյեկտիվ լինել այս երեկո: Իմ կարծիքով, հիմնական «ուտեստը», իհարկե, վրացական մշակույթն է, որը բաղկացած է վրացական գրականությունից, թատրոնից, պարերից և երգերից, կերպարվեստից և ստեղծագործական այլ ոլորտներից», — ասել է Բախտաձեն: