Վրաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում ներկայացել է փայլուն կերպով. Բատիաշվիլի

«Վրաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում ներկայացել է փայլուն կերպով», — այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

«Արտասահմանյան գործընկերները շնորհավորում են մեզ և նշում, որ բացման այսպիսի արարողությունն օրինակելի է: Վրաստանը, իրոք, ներկայացավ այնպես, ինչպես բնորոշ է մեր երկրին և մեր ժողովրդին: Հատկանշական է նաև այն, որ ցուցահանդեսը բացեցին Վրաստանի վարչապետը և տիկին Ֆեդերիկա Մոգերինին», — ասել է Բատիաշվիլին:

Ըստ Վրաստանի կրթության, գիտության և սպորտի նախարարության, Միխեիլ Բատիաշվիլին Վրաստանի տաղավարում անձամբ է հյուրընկալել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին և Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: