Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ոսկրածուծի դոնոր են դարձել

Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները կամավոր արյուն են հանձնում՝ օգնելու լեյկիմիայով և կյանքի համար վտանգավոր արյան այլ հիվանդություններով տառապող մանուկներին:

Նշվում է, որ հիշյալ դոնորներից հավաքված արյան պաշարները կփոխանցվեն նաև դրա կարիքն ունեցող ծննդկաններին:

Այս նախաձեռնության մասին հուշագիրը ստորագրել է Վրաստանին ՆԳ-ի փոխնախարար Լևան Կակավան: Հարկ է նշել, որ գերատեսչության աշխատակիցներն արդեն մի քանի տարի է դոնոր են լեյկիմիայով հիվանդ երեխաների համար: