ՄԱՇ-ի առաջնորդներից մեկը բանտում ամուսնացել է

Թբիլիսիում գտնվող Մատրոսովի բանտում տեղի է ունեցել ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդներից, անազատության մեջ գտնվող Դավիթ Կիրկիտաձեի հարսանիքը Մարիամ Ախոբաձեի հետ:

Հայտնի է, որ քաղաքական գործչի, այժմ բանտարկյալի հարսնացուն Մարիամ Ախոբաձեն Թբիլիսիի էսթետիկ կենտրոններից մեկում վաճառքի մենեջեր է: Զույգերի խաչեղբայրն ու հարսնաքույրը եղել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Դավիթ Կիրկիտաձեն գտնվում է նախնական կալանքի տակ: Նրան ձերբակալել են 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, ոստիկանի վրա հարձակվելու, իրավապահ մարմիններին դիմադրելու և ոստիկանական գույքը փչացնելու մեղադրանքով: Կիրկիտաձեն դեկտեմբերի 16-ին մասնակցել է ոստիկանների և ընդդիմության կողմնակիցների միջև դիմակայությանը: