3 ամսում Վրաստանում օտար երկրի 321 քաղաքացի է օթևան խնդրել

2019 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում օթևան է խնդրել Ռուսաստանի 24 քաղաքացի: Այս մասին ասվում է ՆԳ նախարարության վիճակագրությունում: Ընդհանուր առմամբ, 3 ամսում օթևան է խնդրել օտար երկրի 321 քաղաքացի:

ՆԳՆ-ի վիճակագրության համաձայն, ամենաշատը օթևան են պահանջել Իրանի քաղաքացիները՝ 132 դիմում, Հնդկաստանից՝ 35 դիմում, Եգիպտոսից՝ 35 դիմում, Ռուսաստանից՝ 24 դիմում և Իրաքից՝ 14 դիմում:

Ինչ վերաբերում է 2019 թվականի առաջին եռամսյակին, Վրաստանում օթևանի խնդրանքով դիմել է օտար երկրի 264 քաղաքացի: