Թալակվաձեն հրաժեշտ է տվել Նիդերլանդների դեսպանին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Յոս Դաումասի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։

Կողմերը անդրադարձել են Վրաստանի և Նիդերլանդների միջև առկա հարաբերություններին և երկկողմ համագործակցությանը: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում երկրների միջև ակտիվացել է ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը:

Արչիլ Թալակվաձեն դեսպանին շնորհակալություն է հայտնել Վրաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների սերտացման գործում ներդրած անձնական ջանքերի և Նիդերլանդների թագավորության կողմից Վրաստանին ցուցաբերվող աջակցության համար: