Վրացիներն ու ուկրաինացիները եղբայր ժողովուրդներ են․ Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայի Անկախության առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։

Շնորհավորական ուղերձում Զուրաբիշվիլին գրել է, որ ուկրաինացի ժողովուրդն աշխարհին ցույց է տվել իր արժանի պայքարը հանուն անկախության և ազատության:

«վրացիներն ու ուկարինացիները եղբայր ժողովուրդներ են, որոնք նույն պայքարում են: Մենք գիտենք անկախության գինը և միշտ միասին ենք լինելու: Փառք Ուկրաինային»,- գրել է նախագահը: