Երեկվա օրը համառոտ. փետրվարի 20

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ Մադրիդում ձերբակալել է հանցավոր խմբավորման 25 անդամի, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է շուկայում գները կարգավորելու վերաբերյալ օրինագիծ մշակել։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նավթամթերք ներմուծողները խոստացել են էլ ավելի նվազեցնել վառելիքի գինը։

TikTok ընկերությունն իր սոցիալական ցանցում արգելափակել է վրացական կեղծ էջերը, որոնք որպես լրատվական գործակալություններ էին ներկայանում։

«Վրացական երազանքը» մերժել է Ուկրաինայի Ռադայի՝ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ Կիև այցելելու հրավերը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը, որ նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտարարել է, որ վերջինս դարձել է անհիմն քննադատության առարկա։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի IV-րդ եռամսյակում՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսով՝ կազմելով 16,1 տոկոս։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկացի սենատորներ Ժան Շահինի և Դիկ Դուրբինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք է ռազմավարական որոշում կայացվի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, և Վրաստանը չպետք է  երկրորդ անգամ մերժում ստանա:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի Մոսկվա կատարած այցի նպատակը Աբխազիայի կարգավիճակի քննարկումը չի եղել:

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը (Geostat) հրապարակել է Վրաստանում 2023 թվականի հունվար ամսվա ապրանքաշրջանառության վիճակագրությունը։