Վառելիքի գնանվազման գործընթացը սկսված է․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նավթամթերք ներմուծողները խոստացել են՝ էլ ավելի նվազեցնել վառելիքի գինը։

Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ գնանվազման գործընթացն արդեն սկսվել է, ինչը, ըստ նրա, կազդի բնակչության վրա, էապես կնվազեցնի գնաճի մակարդակը։

Վարչապետի խոսքով, նավթի գների հետ կապված՝ նախարարները հանդիպում են անցկացրել խոշոր ներկրողների հետ։

«Պարզվել է, որ ներկրողների սահմանած մարժաները ողջամիտ չեն։

Իհարկե, լսեցինք նաև ներկրողների փաստարկները։ Բնականաբար, մենք հաշվի կառնենք դրանք և կաջակցենք, բայց եթե տեսնենք, որ աշխատանքը ռացիոնալ և համարժեք չի շարունակվում, ապա իշխանությունն ունի որոշակի լծակներ գործընթացի դեմ»,- ասել է Ղարիբաշվիլին։