Կողոպուտի մեղադրանքով վրացիներ են ձերբակալվել Մադրիդում

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ Մադրիդում ձերբակալել է հանցավոր խմբավորման 25 անդամի, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել որ կողոպտվել է առնվազն 14 բնակարան, կասկածյալները Վրաստանի քաղաքացիներ են։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել են զարդեր, բջջային հեռախոսներ, համակարգչային տեխնիկա, թանկարժեք հագուստ և աքսեսուարներ, ինչպես նաև այլ իրեր։

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հետաքննությունը շարունակվում է, հնարավոր է գործով ձերբակալվածների թիվն ավելանա։

Աննա Թորոսյան, ստաժոր