Վրաստանն «ամենաէժան» երկրներից է

Վրաստանը հայտնվել է կյանքի համար ամենամատչելի 121 երկրների շարքում: Կեցության գնի ինդեքսը կազմել է հեղինակավոր «Numbeo» հետազոտական պորտալը: Վրաստանը մատչելի երկրների հինգերորդ տեղում է, ինդեքսը 27,37 է: Ցածր գներ ունեցող երկրներից առաջատարը Եգիպտոսն է՝ 22,36, երկրորդ տեղում Հնդկաստանը 25,08, երրորդում՝ 26,22, երրորդն Ուկրաինան է՝ 26,22, չորրորդը՝ Պակիստանը՝ 27,18:
Ամենաթանկ կյանքը Բերմուդյան կղզիներում է՝ 146,19, Շվեյցարիայում՝ 122,06, Իսլանդիայիայում՝111,71, Նորվեգիայում՝ 106,31: Թանկ ապրելակերպ ունեցող երկրների շարքում տեղ են գտել նաև Վիրջինիան, Ճապոնիան, Իտալիան, Դանիան, Սինգապուրը:

Թողնել պատասխան