Վրաստանի շրջաններում անձրև և ուժեղ քամի է սպասվում

Շրջակա միջավայրի պահպանության գործակալության տեղեկատվությամբ՝ մարտի 5-ին ևս Վրաստանի շրջանների մեծ մասում տեղումները շարունակվելու են: Սպասվում է ուժեղ քամի՝ արևմտյան ուղղությամբ: Օրվա երկրորդ կեսին Արևելյան Վրաստանում եղանակը համեմատաբար կբարելավվի: Օդի ջերմաստիճանը՝ +8-ից +13 աստիճան: Մարտի 6-ին առանձին շրջաններում քիչ քանակությամբ տեղումներ են կանխատեսվել: Զեմո (վերին) Իմերեթիում, Գորիում սաստիկ քամիներ են սպասվում: Մայրաքաղաքում ևս տեղումներ կլինեն: Օդի ջերմաստիճանը՝ 10-ից 12:

Թողնել պատասխան