TikTok-ը ջնջել է Ուկրաինայի պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածող վրացական էջերը

TikTok ընկերությունն իր սոցիալական ցանցում արգելափակել է վրացական կեղծ էջերը, որոնք որպես լրատվական գործակալություններ էին ներկայանում։ Այս մասին ասվում է Եվրամիության երկրների համար հրապարակված զեկույցում։

Խոսքը թվով 18 հաշիվների մասին է, որոնց հետևորդների թիվը գերազանցում էր 85 հազարը։ Դրանք հայտնաբերվել և արգելափակվել են 2022 թվականի երրորդ եռամսյակում։

«Ըստ վարկածի՝ ցանցը գործել է Վրաստանից և կենտրոնացած է եղել ռուսալեզու լսարանի վրա, որն էլ հիմնականում տարածվել է Ղազախստանում, Բելառուսում և Ուկրաինայում։ Էջերից տարածվում էին նաև տեղեկություններ Ուկրաինայի պատերազմի մասին՝ ռուսերեն լեզվով. այդ տեղեկությունները սակայն հիմնականում կեղծ էին», — ասվում է զեկույցում։

Հարկ է նշել նաև, որ 2023 թվականին Եվրամիության արտաքին ծառայությունը համաշխարհային տեղեկատվական տարածքում Ռուսաստանին անվանել է տարվա գլխավոր ապատեղեկատվական երկիրը։ Նշվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դարձել է տեղեկատվական հարձակումների հիմնական թեման, և 100 դեպքից 60-ում նրանց նպատակն է եղել արդարացնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Աննա Թորոսյան, ստաժոր