Թուրքիայի ավիացիան միացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։

Թուրքական հրշեջ ինքնաթիռը՝ ութ տոննա ջրատարով, արդեն ներգրավված է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին, կավելանան ևս երկու մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Կառավարությունը նախատեսում էր, որ Բորջոմիում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը կմարվի մինչև այսօր, սակայն հայտնի դարձավ, որ Քուռ գետի աջ ափին գտնվող Կվաբիշևի և Զովրետի գյուղերի միջև ընկած անտառում հրդեհի նոր բաց օջախներ են գոյացել։

Այսօր լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհը Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիշևի գյուղից տարածվել է Ախալցիխեի կողմը։