Պատվաստումներն ըստ տարիքային խմբերի և շրջանների

Վրաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ իրականացվել է 2 791 310 պատվաստում։

Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ ներկայումս առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 345 661 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափ) պատվաստվել է 1 238 784 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43.1%-ը։

Հատկանշական է, որ 204 244 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։

12-15 տարեկան քաղաքացիների շրջանում առնվազն մեկ դոզայով իրականացվել է 4 002 (2.26%), իսկ երկու դեղաչափով՝ 3 038 (1.71%) պատվաստում։

16-17 տարեկան քաղաքացիների շրջանում առնվազն մեկ դոզայով իրականացվել է 12 491 (15.40%) պատվաստում, իսկ երկու դոզայով՝ 10 999 (13.56%)։

16-17 տարեկանների մոտ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 491 (15,40%) քաղաքացի, ամբողջությամբ պատվաստվել է 10 999 (13,56%) քաղաքացի:

Ինչ վերաբերում է օրական պատվաստումների ցուցանիշին, ապա փետրվարի 17-ին կատարվել է 3 078 պատվաստում։

Պատվաստումներն ըստ շրջանների.

  • Թբիլիսի՝ 964,
  • Իմերեթի՝ 441,
  • Աջարիա՝ 405,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 314,
  • Քվեմո Քարթլի՝ 247,
  • Կախեթի՝ 202,
  • Գուրիա՝ 180,
  • Շիդա Քարթլի՝ 122,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 124,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 46,
  • Ռաճա Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 33