Ուկրաինայի հաղթանակը կլինի նաև Վրաստանինը․ Մելիա

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան սոցցանցերում գրառում է կատարել Ուկրաինայի Անկախության տոնի առթիվ։

«Ես հավատում եմ, որ Եվրոպայի ամենամեծ երկիրը՝ ըստ տարածքի, շուտով կդառնա մեծ երկիր՝ բոլոր առումներով։

Ուկրաինայի հաղթանակով և Ռուսաստանի անխուսափելի պարտությամբ կհաղթի Վրաստանը։

Ազատասեր աշխարհը կհաղթի, քանի որ որպես ազատության համար պայքարի խորհրդանիշ Ջոհար Դուդաևն ասել է. «Ռուսաստանը կմեռնի, երբ Ուկրաինայի արևը ծագի», — գրում է Մելիան իր Facebook-յան էջում։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է անկախության 31-րդ տարելիցը։