Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը ռեկորդային է

Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների դիմումների թիվը ռեկորդային է դարձել։ Սակայն անցած տարեվերջին Վրաստանն այն տասը երկրների թվում էր, որոնց քաղաքացիները ամենաշատ ապաստան են խնդրել ԵՄ երկրներից։

2022 թվականի առաջին եռամսյակում, երբ ներկայացվեց ԵՄ անդամակցության դիմումը, և Ռուսաստանը ռազմական ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի նկատմամբ՝ սրանք դարձան ԵՄ-ում ապաստան խնդրելու հիմնական գործոնները։

2022 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ է ստացել Վրաստանի 390 քաղաքացի։ Այս հատուկ կարգավիճակը տրվում է նրանց, ովքեր լքել են երկիրը Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով։

2022 թվականի առաջին չորս ամիսներին ԵՄ-ում ապաստան է խնդրել Վրաստանի 8 075 քաղաքացի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տվյալներն աճել են 183 տոկոսով։

2022 թվականի առաջին եռամսյակում Ֆրանսիայից ապաստան է խնդրել Վրաստանի 2 725 քաղաքացի, Գերմանիայից՝ 2 455, Իտալիայից՝ 1 100:

2022 թվականի առաջին եռամսյակում դիմումների 42 տոկոսը կատարվել է կանանց կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանում ապաստան հայցող կանանց թիվը փոքր-ինչ աճել է. անցյալ տարի այս թիվը 39 տոկոս էր։

Տարիքային առումով ԵՄ-ում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների տարիքը բաշխվում է հետևյալ կերպ.

  • 22 տոկոսը՝ մինչև 18 տարեկան,
  • 35 տոկոսը՝ 18-ից 24 տարեկան,
  • 41 տոկոսը՝ 35-ից 64 տարեկան,
  • միայն 1 տոկոսը՝  65 տարեկանից բարձր։

Զեկույցի համաձայն՝ համեմատած այլ երկրների հետ, անցյալ տարի ապաստանի խնդրանքներից ամենաշատ մերժումները ստացել են վրացի երեխաները։ Դիմումների 96 տոկոսը չի բավարարվել, 2 տոկոսը ստացել է սուբսիդավորվող պաշտպանության կարգավիճակ, 1 տոկոսը ստացել է պաշտպանություն Ժնևի կոնվենցիայով, ևս 1 տոկոսը՝ մարդասիրական պաշտպանության կարգավիճակ։