2024-ից մանկապարտեզները կհավատարմագրվեն

2024 թվականից մասնավոր մանկապարտեզները հավատարմագրման են ենթարկվելու այնպես, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատություններն ու դպրոցները։

Մանկապարտեզների ասոցիացիան նշել է, որ լիցենզիա ստանալու համար մանկապարտեզները, ամենայն հավանականությամբ, պետք է հավատարմագրման գործընթացն անցնեն նույն որակի կառավարման կենտրոնում, որը գտնվում է կրթության նախարարության ենթակայության տակ։

Ասոցիացիան դեմ է դրան և կարծում է, որ մասնավոր մանկապարտեզները պետք է հավատարմագրվեն անկախ հատվածում և ոչ պետականում:

Ասոցիացիան նշել է, որ իրենք նախատեսում են ակտիվանալ այս ուղղությամբ, իրենց կանխատեսմամբ, մինչև 2024 թվականը այս խնդիրն արդեն կկարգավորվի։

Ասոցիացիայի դիրքորոշումն այն է, որ պետք է ստեղծել անկախ ՍՊԸ, որը չի լինի բյուջետային և կֆինանսավորվի շահառուների անդամակցությունից։ Օրինակ, կա իրավաբանների ասոցիացիա։ Այսինքն՝ գործընթացը ավելի շատ մասնավոր հատվածում պետք է իրականացվի ոչ թե պետական։