Վրաստանի քաղաքացիների հիմնական ուղղությունը Թուրքիան է

2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները ամենից հաճախ Թուրքիա են մեկնել։ Վրաստանից կատարված այցելությունների 55,7 տոկոսը դեպի Թուրքիա է:

Վրաստանի բնակիչների երկրորդ ընտրությունը Եվրամիության անդամ երկրներն են, որոնց բաժին է ընկնում այցելությունների ընդհանուր թվի 12,5 տոկոսը, երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 10,7 տոկոսով, չորրորդը՝ Հայաստանը՝ 6,8 տոկոսով, հինգերորդը՝ Ադրբեջանը 1 տոկոսով, իսկ 13,4 տոկոսով այլ երկրներ են։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-մայիս-հունիս) ամենաշատ այցելությունները՝ 42,5 տոկոս, կատարվել են առևտրի նպատակով, 21,3 տոկոսը՝ մասնագիտական-տնտեսական գործունեության, 19,2 տոկոսը՝ հարազատներին տեսակցության, 12,6 տոկոսը՝ հանգստի, 1,6 տոկոսը՝ բուժման նպատակներով, այլ պատճառով՝ 2,7 տոկոսը։

2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 515,2 հազար վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 4,6 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ուղևորությունների ամենամեծ բաժինը՝ 47,3 տոկոս, կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։

Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը ռեկորդային է