Երկու երկրաշարժ Վրաստանում

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է եղել: Մի քանի կիլոմետր հեռավորության վրա ստորգետնյա ցնցումներ են եղել՝ մեկ րոպեի տարբերությամբ:

Ըստ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների, առաջին երկրաշարժը գրանցվել է Ախալցիխեի տարածքում՝ Ածկղուրի գյուղում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ:

Դրանից մեկ րոպե անց, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ածկղուրի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ: