Ադրբեջանը և Վրաստանը 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Պաշտպանության նախարարության տվյալներով, Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում (երկրի հյուսիս-արևմուտքում): Նշվում է նաև, որ ծրագիրը ստորագրվել է եռակողմ հանդիպումից հետո:

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հունիսի 11-ին ժամանել է Ադրբեջան: