Երեկվա օրը համառոտ. հուլիսի 24

«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Նինո Ծիլոսանին հայտարարել է, որ Թբիլիսիում վրաց-ռուսական համալսարանի բացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

ISET հետազոտական ​​ինստիտուտի և PMC վերլուծական կենտրոնի հետազոտության համաձայն, Վրաստանում ազարտային խաղերի մասնաբաժինը էլեկտրոնային առևտրի ընդհանուր ծավալում բավականին բարձր է:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կբացվի Վրաստանի դեսպանություն։

Վրաստանում մինչև 16 տարեկան 230 հազար 865 երեխա 200 լարի կենսապահովման նպաստ է ստանում, սոցիալական ծառայությունների գործակալության հունիսի պաշտոնական տվյալներն են։ 

Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է, գրում է տնտեսական հարցերով լրատվություն հրապարակող Business Media Georgia-ն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Թբիլիսիում անշարժ գույքի գներն աճել են:

Պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ներմուծել է 600,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մեկնարկել է ուռուցքաբանական (օնկոլոգիա) ախտորոշմամբ ​​երեխաների բուժման համար արտերկրի առաջատար կլինիկաներում պետական ​​ֆինանսավորման դիմումների ընդունումը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2023 թվականի խաղողի բերքահավաքի հետ կապված խորհրդակցություն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքի վրա հարձակմանը:

Միջազգային նշանակության Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի (Հայաստանի հետ սահման-խմբ.) ավտոճանապարհի 48-53 կմ հատվածում, որն անցնում է Վրաստանի Քվեմո Քարթլիի Բոլնիսիի մունիցիպալիտետով, ավարտվել են պարբերական վերանորոգման աշխատանքները: