Վրաստանից ՀՀ տանող ճանապարհի վերանորոգումը շարունակվում է

Միջազգային նշանակության Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի (Հայաստանի հետ սահման-խմբ.) ավտոճանապարհի 48-53 կմ հատվածում, որն անցնում է Վրաստանի Քվեմո Քարթլիի Բոլնիսիի մունիցիպալիտետով, ավարտվել են պարբերական վերանորոգման աշխատանքները, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Նշվում է, որ ծրագրի շրջանակներում ճանապարհի վրա անցկացվել է ասֆալտբետոնե ծածկ, կազմակերպվել են միացումներ տեղական ճանապարհներին, եզրաքարերին, մայթերին, կողային և ճանապարհային նշաններին։

«Կատարվել են ճանապարհի երթևեկելի հատվածի գծանշման և ճանապարհային նշանների կազմակերպման աշխատանքները:

Ծրագիրը ֆինանսավորվել է պետական ​​բյուջեից, արժեքը կազմել է 2,8 մլն լարի: Նշված աշխատանքները կատարել է New Road ընկերությունը», — նշված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: