Երեկվա օրը համառոտ. հուլիսի 21

Հուլիսի 20-30-ը Թբիլիսիում կանցկացվի Վրաստանի ամենասիրված ֆոլկլորային փառատոնի՝ Art-Geni-ի 20-րդ թողարկումը։

«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Սամցխե-Ջավախեթիի (Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ադիգենի և Բորջոմիի) պաշտոնատար անձանց 2022-2023թթ. հայտարարագրերը։

«Transparency Internatioanal- Վրաստան» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը հետաքննել Ախալքալաքում գործող «Վեմ» և «Գոլդ 777» ՍՊԸ-ների պետական ​​գնումները Ախալքալաքի քաղաքապետարանից՝ պարզելու արդյո՞ք հնարավոր կոռուպցիոն գործարքներ են եղել։

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը երկրի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափի, չհայտարարագրված ոսկյա զարդեր տեղափոխելու փաստ է բացահայտել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի։

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) և «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Radisson Blu Iveria հյուրանոցում կայացած միջոցառմանը հայտարարել են միասնական քաղաքական հարթակի ստեղծման մասին։

Բաթումիում մասնավոր բնակարանների ու փոքր հյուրանոցների սեփականատերերը դժգոհում են հանգստացողների պակասից։ Նրանց խոսքով, նախորդ տարվա համեմատ օրավարձով բնակարանները շատ ավելի էժան են, թեև զբոսաշրջիկների թիվը դեռ քիչ է։