Բաթումիում բողոքում են բնակարանների վարձակալման ցածր պահանջարկից

Բաթումիում մասնավոր բնակարանների ու փոքր հյուրանոցների սեփականատերերը դժգոհում են հանգստացողների պակասից։ Նրանց խոսքով, նախորդ տարվա համեմատ օրավարձով բնակարանները շատ ավելի էժան են, թեև զբոսաշրջիկների թիվը դեռ քիչ է։

Batumelebi.ge-ի հետ զրույցում Սաբա Դոբորջգինիձեն, ով օրավարձով բնակարան է տալիս ծովափին մոտ՝ Խիմշիաշվիլի փողոցում, ասել է, որ անցած տարի սեզոնին նրա բնակարանը վարձակալել են 150 լարիով, իսկ այս տարի, ինչպես ինքն է պատմում, նույնիսկ 90 լարիով դժվար է վարձով տալ։

«Զբոսաշրջիկների հոսքը խիստ կրճատվել է։ Սրան գումարվում է նաև այն, որ տեղեկություններ են տարածում, թե իբր ծովն աղտոտված է, և այս ամենը մեծապես ազդել է զբոսաշրջիկների թվի վրա։ Ավելի շատ ներքին զբոսաշրջիկների պակաս կա, թե չէ արտասահմանցիները քիչ թե շատ կան»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախորդ տարի բնակարանը հիմնականում վարձակալել է Վրաստանի հանգստացողներին, չի ունեցել ոչ Ռուսաստանի, ոչ այլ երկրների քաղաքացիներ։