Անճշտություններ՝ Սամցխե-Ջավախեթիի պաշտոնյաների հայտարարագրերում

«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Սամցխե-Ջավախեթիի (Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ադիգենի և Բորջոմիի) պաշտոնատար անձանց 2022-2023թթ. հայտարարագրերը։ ՀԿ-ի զեկույցին ծանոթանալու համար անցեք հղումով։

Տեղեկության համաձայն՝ հայտագրերի մեկ քառորդը լրացված է խախտումներով։

«Մենք ընդհանուր առմամբ ուսումնասիրել ենք քաղաքապետարանների և ավագանիների, ինչպես նաև մունիցիպալ, ոչ առևտրային կազմակերպությունների 202 պաշտոնյաների հայտարարագրեր։ Դրանցից 50-ում հայտնաբերվել են խախտումներ և փաստական ​​անճշտություններ», — գրում է «Transparency International-Վրաստանը»։