Վրաստանում սպասվում է փոփոխական եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին մինչև հուլիսի 25-ը սպասվում են կարճատև անձրևներ և կայծակ։

Արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, օդի ջերմաստիճանը կկազմի +33, +38, արևմտյան Վրաստանում՝ +28, +33 աստիճան տաքություն։

Թբիլիսիում ևս այս օրերին կանխատեսվում են կարճատև անձրևներ  և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +35, +37 աստիճան։