Մեկնարկել է ուռուցքաբանական ախտորոշմամբ երեխաների արտերկրում բուժման ծրագիրը

Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մեկնարկել է ուռուցքաբանական (օնկոլոգիա) ախտորոշմամբ ​​երեխաների բուժման համար արտերկրի առաջատար կլինիկաներում պետական ​​ֆինանսավորման դիմումների ընդունումը:

Նախարարության տվյալներով, ծրագրի գործընկեր կլինիկաներն են.

  • Թուրքիայի «Անադոլու բժշկական կենտրոնը»,
  • Իսպանիայի «Քիրոն Սալուդ բժշկական կենտրոնը»,
  • Իսրայելի «Իխիլովի բժշկական կենտրոնը»։

Փաթեթը ներառում է ախտորոշում և բուժման ստանդարտ կուրս՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, վիրաբուժություն, նաև՝ պրոտոնային թերապիա՝ կախված հիվանդի կարիքներից։

«Ծրագրի շահառու կարող է լինել մինչև 18 տարեկան անձը՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ: Ծրագրին մասնակցելու համար ծնողը կամ ընտանիքի ներկայացուցիչը պետք է դիմի առողջապահության նախարարության ընդունարանին և տեղում դիմում ներկայացնի»,- նշվում է տեղեկատվության մեջ։