Զուրաբիշվիլին լրագրողներին ու ոստիկաններին աջակցություն է հայտնում

Երկրում ժողովրդավարություն չի լինի առանց լրագրողների, պետություն չի լինի առանց ոստիկանության: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին, ոստիկանությանն ու բժիշկներին, ովքեր հունիսի 20-ին իրենց մասնագիտական պարտականություններն են կատարել:

«Լրագրողների թվում կան վիրավորներ: Նրանք իրենց մասնագիտական պարտականություններն են կատարել: Ցանկանում եմ նրանց իմ աջակցությունը հայտնել: Նաև ոստիկաններին, ովքեր այդ գիշեր բռնության են ենթարկվել և երկար ժամանակ դիմակայել բռնությանը: Չեմ անդրադառնա անհամաչափ ուժ կիրառելու հարցին, հետաքննություն է ընթանում: Դա հետաքննության և արդարադատության հարց է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: