Պապուաշվիլին ներկա է եղել Փաստաբանների տան բացմանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Փաստաբանների տան բացման կապակցությամբ շնորհավորել է վրաց իրավաբաններին։

ԱԺ նախագահը միջոցառմանը նշել է, որ Փաստաբանների միությունն առանձնահատուկ դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդարադատության գործընթացների բարելավման գործում։

«Կարևոր է նաև, որ Փաստաբանների տունը գտնվում է այնտեղ, որտեղ տեղակայված են Թբիլիսիի քաղաքային դատարանը, դատախազությունը, և այդպիսով իրագործվում է նաև այն հայեցակարգն ու գաղափարը, որը ենթադրում է արդարադատության շրջանի ստեղծում։ Այն իր հերթին հնարավորություն է տալիս խորացնել երկխոսությունը տարբեր ուղղությամբ աշխատող իրավաբանների միջև»,- նշել է Շալվա Պապուաշվիլին։

Հանդիսավոր միջոցառման համար Վրաստան են ժամանել պատվիրակություններ Հայաստանից, Լատվիայից, Ադրբեջանից և Թուրքիայից։