Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 17

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար:

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Երևանում հանդիպել է հայ գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին։

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը:

Եվրոպական ճանապարհից հետընթացը Վրաստանի վերջը կլինի. հետևաբար՝ մենք առաջ ենք գնում, նախագահական նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանին ու Մոլդովային ընդգրկել անվտանգ երկրների ցանկում։ Սա նշանակում է, որ Գերմանիան շատ ավելի հեշտ կհրաժարվի ապաստան տալ Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին և, հետևաբար, կկարողանա ավելի արագ արտաքսել նրանց։

Վրաստանի խորհրդարանը մեծամասնական քվոտայով ընտրված երկու նոր փոխխոսնակ ունի:

Վրաստանի կառավարությունը հղիության արհեստական ​​ընդհատումների (աբորտների) ուղղությամբ «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկի: