Ինչպես փոխել վարորդական իրավունքի վկայականը

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար և ինչը կարող է հանդիսանալ վարորդական իրավունքի վկայականը փոխելու պատճառ:

«Ալիք Մեդիա»-ն հիմնվելով Վրաստանի սպասարկման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը/քայլերը:

Վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար սեփականատերը պետք է գործակալություն ներկայացնի.

  • ID քարտ,
  • գործող վարորդական իրավունքի վկայական,
  • առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV 100/ա ձև),
  • վերականգման համար անհրաժեշտ վճարը հաստատող անդորրագիր:

Վարորդական իրավունքի վկայականը փոխելու վճարը կազմում է 15 լարի։ Վարորդական իրավունքի վկայականը հնարավոր է փոխել սպասարկման գործակալության բոլոր մասնաճյուղերում։

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում վարորդական իրավունքը տրվում է մի քանի րոպեի ընթացքում:

Վարորդական իրավունքի վկայականը փոխելու պատճառը կարող է հանդիսանալ.

  • վարորդական իրավունքի վկայականի տիրոջ խնդրանքը,
  • օտարերկրյա պետության կողմից տրված վարորդական վկայականի հիման վրա մեկ մոդելի ազգային վարորդական վկայականի տրամադրում,
  • վարորդական իրավունքի վկայականի ժամկետի ավարտը,
  • վարորդական իրավունքի վկայականի համար անհամապատասխանությունը (մաշվածություն, վնասվածք),
  • վարորդական իրավունքի վկայականում ցանկացած անճշտության փոփոխությունը,
  • վարորդական վկայականների ռեեստրում արտացոլված հաշվառման գրառումների անճշտությունների փոփոխություն կամ ուղղում,
  • վարորդական իրավունքի վկայականում նշված տվյալների անհամապատասխանությունը վարորդական վկայականներ տրամադրող ռեեստրում արտացոլված հաշվառման գրառումներին,
  • օրենքով սահմանված այլ հանգամանքներ:

Ինչպես վերականգնել կորցրած վարորդական իրավունքի վկայականը

Այլ պետությունից տրված վարորդական իրավունքը վրացականով փոխելու կարգը