Ինչպես վերականգնել կորցրած վարորդական իրավունքի վկայականը

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար:

«Ալիք Մեդիա»-ն հիմնվելով Վրաստանի սպասարկման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը/քայլերը:

Կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար սեփականատերը պետք է գործակալություն ներկայացնի.

  • ID քարտ,
  • առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV 100/ա ձև),
  • վերականգման համար անհրաժեշտ վճարը հաստատող անդորրագիր:

Կորցրած վարորդական իրավունքի վերականգնման վճարը կազմում է 35 լարի։ Կորցրած վարորդական իրավունքի վկայականը հնարավոր է վերականգնել սպասարկման գործակալության բոլոր մասնաճյուղերում։

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում վարորդական իրավունքը տրվում է մի քանի րոպեի ընթացքում:

Այլ պետությունից տրված վարորդական իրավունքը վրացականով փոխելու կարգը