Երգիչ Նոզաձեին երկու աղջիկներ մարմնական վնասվածք են հասցրել․ interpressnews

Վրաստանի ՆԳՆ-ը չի հաստատում «Փողոցի տղաներ» խմբի երգիչ Իրակլի Նոզաձեին վնասվածք հասցրած աղջիկներին բերման ենթարկելու մասին տեղեկատվությունը։

Հունիսի 25-ի երեկոյան Թբիլիսիի Ծերեթելի պողոտայում երկու աղջիկներ սառը զենքով վնասվածք են հասցրել Նոզաձեին, գրում է interpressnews-ը։

Վիրավոր երգչին տեղափոխել են Ղուդուշաուրիի կլինիկա, որտեղ նրան անմիջապես վիրահատել են: Բժիշկները երգչի վիճակն այս պահին գնահատում են ծանր կայուն:

Ականատես հարևանների խոսքով, Նոզաձեն մոտեցել է իր տան մոտ Mini Cooper ավտոմեքենայով սպասող աղջիկներին, նստել է մեքենան, սակայն տեղի ունեցած վիճաբանությունից հետո դուրս է եկել մեքենայից՝ օգնություն խնդրելով։

Դեպքի առնչությամբ քերական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության փորձի հոդվածով, ինչը ենթադրում է 7-18 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան