Հեծանվային արահետներ բուսաբանական այգում (լուսանկարներ)

Սեպտեմբերի վերջին Թբիլիսիի ազգային բուսաբանական այգում կբացվեն հեծանվային արահետներ և նոր պուրակներ: Այս մասին հաղորդում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Այս տարվա մարտին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը հայտարարել էր Ծավկիսծկղալի կիրճի զարգացման ծրագրի մեկնարկի մասին:

Ընդհանուր առմամբ նախագծի իրականացման համար հատկացվել է կես միլիոն լարի (ավելի քան 200 հազար դոլար), որից 179,6 հազար լարին (մոտ 79 հազար դոլար) Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից:

Հիշյալ գումարով կվերականգնվեն ու կբարեկարգվեն այգու կենտրոնական հատվածում գտնվող այգիները, իսկ արդեն սեպտեմբերին կգործեն հեծանվաուղիները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար հարմարեցված զուգարանները:

Այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տեղում ծանոթացել է ծրագրի իրականացմանը:

35295487_1300067670096666_5409742017775271936_o 36176390_1300068246763275_6638352429664436224_o

Թողնել պատասխան