Վրաստանում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով 5 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 5 քաղաքացու է ձերբակալել:

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ իրավապահները շուրջ 13 գրամ հերոին են առգրավել: Թմրանյութը հայտնաբերվել է ձերբակալվածների բնակարանում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք պարբերաբար թմրանյութերի վաճառքով են զբաղվել:

Քրեական գործ  է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածի 1-6 կետերով և 261-րդ հոդվածի  առաջին մասի հատկանիշներով:

Հատկանշական է, որ Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2016թ․-ից ցայսօր 33 մարդու է ձերբակալել: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:

Թողնել պատասխան