Երեկվա օրը համառոտ. ապրիլի 26

Վրացական Myways Airlines ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Սուդանից իր աշխատակիցներին տարհանելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Բարձրագույն նվիրումի շքանշան»-ով է պարգևատրել վրացի փրկարար Մամուկա Սեփաշվիլիին, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և ներքին գործերի նախարարությանը։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հետ։

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին վիրավորել են, նրանցից մեկի դեմ հարձակվել՝ փորձելով խեղդամահ անել, տեղեկացնում է «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը։

Ապրիլի 26-28-ը Վրաստան կայցելի Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, 18 մետրանոց ավտոբուսների գնման շուկայի ուսումնասիրությունը կավարտվի ապրիլի 27-ին, իսկ մրցույթը կհայտարարվի մայիսին։

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ կգործեն:

Թբիլիսիում A կատեգորիայի տաքսիները, որոնց տարիքը չի գերազանցում 10 տարին, հունիսի 1-ից կկարողանան երթևեկել ավտոբուսի գոտում:

Վրաստանի Bassiani գիշերային ակումբը քննադատել է Երևանի հայտնի Poligraf տեխնո ակումբի փակումը:

Սիղնաղիի շրջանային դատարանը Դեդոփլիսծկղարոյում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տանը բեռնատարով բախված 33-ամյա Գիորգի Գոչիտաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։