Ախալքալաքի Քարծեփ-Ափնիա ճանապարհը ասֆալտապատվում է

Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարծեփ գյուղից Ափնիա գյուղի կիրճ տանող ճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։

Շինաշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն։

Աշխատանքներն իրականացնում է «Ջավախավթոգզա» ՍՊԸ ընկերությունը: