Մեկնարկում է Իրակլի Կոբախիձեի այցը ԱՄՆ

Մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, այցը տեղի է ունենում եռակողմ միջխորհրդարանական համագործակցության (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) շրջանակներում:

Նախատեսված է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումները ուկրաինացի և մոլդովացի գործընկերների` Անդրեյ Պարուբի և Անդրիան Կանդուսի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների խոսնակ Փոլ Ռայնսի և Կոնգրեսի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ բարեկամական խմբերի անդամների հետ:

Այցի շրջանակներում Կոբախիձեն հանդիպումներ կունենա նաև Կոնգրեսի Վրաստան-ԱՄՆ բարեկամական խմբի համաղեկավարներ Թեդ Փոսի և Ջեր Կոնոլիի, Կոնգրեսի ժողովրդավարական համագործակցության համանախագահներ Փիթեր Ռոսամի և Դեվիդ Փրայսի, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի բաժնի ղեկավար Ռոն Ջոնսոնի, սենատոր Կորի Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ:

Թողնել պատասխան