Վրաստանում 535 հազար քաղաքացի կզրկվի «համընդհանուր ապահովագրական ծրագրից»

«Վրաստանում մասնավոր բժշկական ընկերություններում ապահովագրություն ունեցող շուրջ 535 հազար քաղաքաքացի  այլևս չի կարող օգտվել համընդհանուր ապահովագրական ծրագրից»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն:

Նրա պարզաբանմամբ, փոփոխության են ենթարկվելու ֆինանսավորման մեթոդները. Սոցիալապես ապահով  խավն ավելի  մեծ պատասխանատվությամբ է հետևում սեփական առողջությանը:

«Մասնավոր ապահովագրական ընկերությունները շուրջ 90 տոկոս անհետաձգելի  դեպքերում ասում են`«սկզբում համընդհանուր ապահովագրական ծրագրին դիմի, իսկ այն, ինչ կմնա, ես կվերցնեմ (կֆինանսավորեմ)»: Այս կարգն այլևս չի գործելու, որովհետև կրկնակի ծախս է ստացվում»,-interpressnews-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի ղեկավարը`ընդգծելով, որ այսօր Վրաստանում 535 հազար քաղաքացի միաժամանակ օգտվում է երկու ապահովագրական փաթեթից:

Թողնել պատասխան