Աջարիայում շահագործման հանձնվեց Քոբուլեթին շրջանցող ավտոճանապարհի նոր հատվածը

Այսօր Աջարիայում շահագործման է հանձնվել Քոբուլեթին շրջանցող ավտոճանապարհի նոր՝ 13 կիլոմետր հատվածը։ Ճանապարհի նոր հատվածը հանդիսավոր պայմաններում բացել է Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Կարևոր է, որ այս ճանապարհի միջոցով շատ գյուղեր կարող են արագ միանալ կենտրոնական մայրուղուն։ Այն զարկ կտա Աջարիայի գյուղերում զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Բախտաձեն։

Մասնագետների կանխատեսմամբ, ճանապարհը թույլ կտա Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ երթևեկության տևողությունը կրճատել 20-30 րոպեով:

Ծրագիրը իրականցվել է Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։

Թողնել պատասխան