Աչքը կորցրած աղջկան հիվանդանոցից դուրս են գրել

18-ամյա Մակո Գոմուրիին, ով հունիսի լույս 21-ի գիշերը հատուկջոկատայինների՝ ռետիե փամփուշտներով կրակելու հետևանքով կորցրել է մի աչքը, հունիսի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից:

Աջակիցներն ու երկրպագուները նրան ծափողջույններով են դիմավորել: Ընկերները Մակոյին կատու են նվիրել: Մակոն իր խոսքում առաջին հերթին շնորհակալություն հայտնեց այն բժիշկներին, ովքեր ամեն գնով փորձում էին փրկել աչքը:

«Ինչքան ուժ ունեմ, այս մարդիկ են տալիս: Եթե չլինեին նրանք, չէի լինի նաև ես: Որեւէ բանի հասնելու համար բոլորս միասին պետք է պայքարենք»,- ասել է Մակոն:

Նա նշել է որ փորձելու է վերադառնալ ամենօրյա ռեժիմին:

Հիշեցնենք, Թբիլիսիում բողոքի ցույցերը մեկնարկել են հունիսի 20-ին: Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձեցին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: Վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել աչքը, բերման ենթարկվել՝ մոտ 300-ը:

Մակոն սոցցանցերում հայտնի է ինչպես ականջակալերով աղջիկ, նրա ֆեյսբուքյան գրությունները հնչում են բողոքի ցույցի հարթակից, սոցցանցերում գրություններ են արվում աղջկա խիզախության մասին:

Նկարը՝ Shako winter Zamtaradze