Թբիլիսին նոր օդանավակայն կունենա

Թբիլիսին նոր միջազգային օդանավակայան կունենա։ Այն կկառուցվի Վազիանիի տարածքում՝ համանուն օդանավակայանի բազայի վրա։

Ներկայումս Վազիանի օդանավակայանը պատկանում է պաշտպանության նախարարությանը և օգտագործվում է ռազմական նպատակներով։ Էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլիի խոսքով՝ ավստրիական Airport Competence GmbH ընկերությունն առաջիկայում նոր օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ կիրականացնի։

«Մեր նպատակն է, որ երկիրն ունենա աշխարհի լավագույն օդանավակայաններից մեկը, որը կլինի նաև տարանցիկ-լոգիստիկ կենտրոն՝ բարձր մակարդակի մարդատար և բեռնատար ուղևորափոխադրումների համար և կհամապատասխանի ուղևորների պահանջներին»,- ասել է փոխնախարարը։