Պ. Բուրչուլաձեն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Հայտնի է դարձել, որ Պաատա Բուրչուլաձեն ընտրվել է «Պետությունը ժողովրդի համար» շարժման առաջնորդ:

Մայիսի 28-ին  անցկացվել է շարժման առաջին նիստը, որի ընթացքում Բուրչուլաձեն հայտարարել է, որ գործող իշխանությունները ժողովրդի նկատմամբ անարդար ներքին քաղաքականություն են վարում և անհասկանալի արտաքին քաղաքականություն:

«Տեսնում եմ ոչ պրոֆեսիոնալ չինովնիկների և խաբված ժողովրդին, հետաքրքիր է` էլ ի՞նչ են խոստանալու Վրացական երազանքի առաջնորդները, որ դեռևս չեն խոստացել մարդկանց, իսկ ամենից շատ ուզում եմ տեսնել գոնե մեկ մարդու, ով կհավատա այդ խոստումներին: Մեր շարժումը բաց է նրանց համար, ովքեր ինքնախաբեությամբ չեն զբաղվում, ովքեր Վրաստանի ապագան տեսնում են ՆԱՏՕ-ի և Եվրոպական ընտանիքի կողքին»,— հայտարարել է Բուրչուլաձեն` ավելացնելով, թե իրենց շարժումը սկսում է իշխանության գալու ճանապարհը:

Թողնել պատասխան