Երեկվա օրը համառոտ. ապրիլի 29

Ապրիլի 29-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 148 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 0.6%:

Վրաստանն ավարտել է ԵՄ-ից ստացված անդամակցության հարցով ինքնագնահատման հարցաշարի առաջին մասի լրացման աշխատանքը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, ճիշտ չէ ասել, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ երկիրը մաս է կազմում գրեթե բոլոր ֆինանսական պատժամիջոցներին, և տեղական ֆինանսական հատվածի ներկայացուցիչները խստորեն ենթարկվում են կանոնակարգերին։

Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ մրցակցային գործակալությունը կհետևի վառելիքի գների շուկայում տիրող իրավիճակին և մինչև մայիսի 15-ը հաշվետվություն կներկայացնի Տնտեսական խորհրդին։

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին կլինի Հայաստանում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ խնդրել է Վրաստանին արգելափակել իր տարածքով Ռուսաստանից օդային և ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը Հայաստան, իսկ Վրաստանը խնդրանքը չի մերժել։ Մանրամասն՝ այստեղ:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ վրաց ժողովուրդն անկասկած հաջորդ ընտրություններում կգնահատի Վրաստանի իշխանությունների «տարօրինակ գործունեությունը», ավելին՝ այստեղ:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին «անամոթություն» է անվանել հայտարարությունները, թե ինքը կարող է Վրաստանում պատերազմ սկսել: Մանրամասն՝ այստեղ:

Երեկ՝ ապրիլի 29-ին, Սաբուրթալո թաղամասում՝ Մարշալ Գելովանի պողոտայի թիվ 6 հասցեում, վնասվել է Georgian Water and Power-ի (GWP) ջրամատակարարման հիմնական խողովակը, ինչի պատճառով տվյալ տարածքում և շրջակայքում սահմանափակվել է երթևեկությունը, սահմանափակվել ջրամատակարարումը։

Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի հանրային դպրոցն անցել է առցանց ուսուցման։

Borjomi Georgia ընկերությունը ստիպված է այս տարվա ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել արտադրական գործընթացը Բորջոմիի երկու շշալցման գործարաններում։

2021 թվականի ընթացքում Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Երկրում մահացածների պաշտոնական թիվը կազմել է 59 հազար 906, ավելին՝ այստեղ:

Եվ վերջում՝ ապրիլի 29-ի առուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,06 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0591 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1,81 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2338 լարի։