Կառավարությունն անցնում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարությունն անցնում է 24-ժամյա աշխատանքայի ռեժիմի: Գախարիայի խոսքով, դա հատկապես վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին: Ինչպես նաև ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչություններին, որոնք գործում են սահմանային հատվածներում:

Վարչապետը բնակչությանը կոչ է արել` չտրվել խուճապին:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 24 դեպք է գրանցվել: