Սուտ է. ուղղաթիռով ախտահանման աշխատանքներ չեն իրականացվի

Սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում տարածված տեղեկությունը, որ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում ուղղաթիռով ախտահանման աշխատանքներ են իրականացվելու, չի համապատասխանում իրականությանը:

«Ալիք մեդիային» Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունց հաղորդեցին, որ Թբիլիսիում ամեն օր ախտահանվում են ավտոբուսները, մետրոյի կայարաններն ու վագոնները, սպասարկման կենտրոնները, անվճար ճաշարանները և այլն, բայց քաղաքի վրա ուղղաթիռներով ախտահանման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ շրջանառվող լուրերի, ախտահանման նպատակող ուղղաթիռներով աշխատանքներ են տարվելու նաև շրջաններում, սակայն ինչպես տեղեկացավ «Ալիք մեդիան», Առողջապահության նախարարությունը ևս նման բան չի ծրագրում: